ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՍԼԻՆԳ (SINGAPORE SLING)
Դասական կոկտեյլի տեսակ է, որը աշխարհում շատ հաճախ բազմազան ձևերով երևում է խմիչքի ցանկերում:
Սինգապուրյան Սլինգը առաջին անգամ պատրաստվել է Սինգապուրում: Մինչ կոկտեյլի ստեղծման ճշգրիտ տարեթիվը քննարկվում է, շատերը համոզված են, որ այն առաջին անգամ պատրաստել է չինացի բուֆետապան միստր Նգյամ Թոնգ Բունը` Սինգապուրի Ռաֆֆըլզ Հոթելի Լոնգ բարում: Կարծում են, որ բուֆետապանը կոկտեյլը պատրաստել է 1910-1915թթ. ընկած ժամանակահատվածում:
Կոկտեյլը, որ պատրաստվում է ջինի, բալի թրմօղու, <<Բենեդիքթայն>> լիկյորի և դառը գարեջրի ու <<Կուանտրոյի>> հավասարաչափ խառնուրդով և ամբողջացվում արքայախնձորի, կիտրոնի հյութի և նռան օշարակով, ձևափոխել է օրիգինալն ստեղծողի եղբորորդին` 20-րդ դարի կեսերին:
Նորացված բաղադրատոմսն օգտագործվել է սկսած այդ շրջանից և համարվում է ժամանակակից Սինգապուրյան Սլինգի հիմքը:
Ռաֆֆըլզ Հոթելի թանգարանում այցելուները կարող են տեսնել այն պահարանը, որտեղ միստր Նգյամը կողպել է իր գաղտնի կոկտեյլների բաղադրամասերի գրքերը: Այդտեղ ներառված է նաև Սինգապուրյան Սլինգի հապճեպ գրված մի բաղադրատոմս, որն արագ գրի է առել մի այցելու` 1936 թվականին, երբ բուֆետապանից խնդրել է այն:
Այսօր խմիչքը մատուցվում է Սինգապուրյան ավիաուղիների բոլոր թռիչքների ժամանակ, ինչպես նաև հիշատակվում է հայտնի գրքերում և ֆիլմերում, այդ թվում` Որսորդ Թոմսոնի <<Երկյուղը և ատելությունը Լաս Վեգասում>> ֆիլմում, որտեղ գլխավոր կերպար Ռաուլ Դյուկը խոսում է ըմպելիքի մասին:
Դեռևս կարելի է Սինգապուրյան Սլինգ պատվիրել Ռաֆֆըլզ Հոթելի Լոնգ բարում, որտեղ Քիփլինգի նման մեծությունները և ուրիշներ, ինչ-որ ժամանակ գուցե ըմպել են այս հայտնի մրգային կոկտեյլը:
Բաղադրությունը
1.5 ունցիա ջին (1 ունցիա = 28.3 գրամ)
1 ունցիա կիտրոնի հյութ
0.25 ունցիա շաքարաջուր
1.5 թեյի գդալ շաքարի փոշի
2 ունցիա սոդայաջուր
0.5 ունցիա բալի թրմօղի
սառույց
1 շերտ կիտրոն, բալ և արքայախնձոր (ձևավորման համար)
Պատրաստման եղանակը
1. ջինը, կիտրոնի հյութը, շաքարաջուրը, շաքարի փոշին և սառույցը լցնել շեյքերի մեջ և խառնել
2. քամել բարձր բաժակի մեջ և ավելացնել սոդայաջուրը
3. ավելացնել բալի թրմօղին (այնպես, որ մնա խառնուրդի վերին շերտում)
4. ձևավորել կիտրոնի շերտով, բալով և արքայախնձորով
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)




Комментариев нет:
Отправить комментарий