Հյուրասրահ




Արսեն Գրիգորյան. Հաջողակ եմ և միշտ հաջողություն եմ բերում ընկերներիս, հուսամ` "Բլոգ Բար"-ի դեպքում այն նույնպես կգործի

"Բլոգ Բար"-ի հյուրասրահի առաջին հյուրը` թատրոնի և կինոյի դերասան, հաղորդավար և երգիչ Արսեն Գրիգորյանն է: Նա այն հայտնիներից մեկն է` ով իր երեկոյան ժամանցի լավագույն տարբերակներից մեկը համարում է բար, գինետուն կամ ակումբ հաճախելը: Նրա հետ խոսել ենք իր նախընտրած խմիչքների, սիրելի բարերի և բարերում հնչող երաժշտության մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


-Ողջույն, բարի գալուստ "Բլոգ Բար"

-Բարի, բարի

-Հատկանշական է լինել առաջինը. դուք "Բլոգ Բար"-ի առաջին հյուրն եք, հուսամ` հաջողություն կբերեք

-Հաջողակ եմ և միշտ հաջողություն եմ բերում ընկերներիս, հուսամ` "Բլոգ Բարի" դեպքում այն նույնպես կգործի

-Բոլորիս հայտնի է, որ արվեստագետներն ապրում են բավականին հագեցած ու ծանրաբեռնված առօրյայով: Աշխատանքային օրվանից հետո այդ ծանրաբեռնվածությունը մեղմելու և լիցքաթափվելու համար ամենահաջող տարբերակներից մեկը բար հաճախելն է: Որքանո՞վ է այն կիրառելի Ձեզ համար

-Իհարկե կիրառելի է. լիցքաթափվելու կարիք միշտ կա

-Իսկ նախընտրում եք մենա՞կ գնալ, թե՞ սիրում եք, երբ Ձեզ ընկերակցում են

-Հենց այս պահին գտնվում եմ Երևանի բարերից մեկում և մենակ եմ: Շփվում եմ անծանոթ մարդկանց հետ` սփյուռքահայերի, ովքեր եկել են Երևան հանգստանալու

-Բարը սովորաբար ասոցացվում է խմիչքների հետ: Որո՞նք են Ձեր նախընտրած խմիչքները

-Տարբեր խմիչքներ եմ նախընտրում, բայց հիմնականում գերադասում եմ գինի

-Ի՞սկ կոկտեյլներից:

-<<Long Island Ice Tea>>

-Սիրու՞մ եք տանը պատրաստել կոկտեյլներ

-Տանը երբեմն կարող է պատրաստեմ, բայց ոչ միշտ

-Իսկ կա՞ կոկտեյլ, որի հեղինակը Դուք եք

-Հեղինակային կոկտեյլ չունեմ: Երբ ընկերներով հավաքվում ենք` <<Tequilla Boom>> եմ հյուրասիրում

-Շրջագայություններով լինում եք տարբեր երկրներում: Ժամանակ գտնու՞մ եք բարեր այցելելու համար

-Անպայման: Նաև պարտադիր ակումբ եմ գնում և միշտ շրջագայությունների ժամանակ ավելի եմ լիցքաթափվում

-Կա՞ որևէ բար կամ ակումբ, որ իր ինտերիերով, մատուցած խմիչքներով և սպասարկումով առանձնահատուկ տպավորություն է թողել

-Ուշ ժամերին նախընտրում եմ գարեջրատուն գնալ: Վերջին շրջանում հաճախ լինում եմ <<Deep Club>>-ում և  <<Eden Cafe Pub>>-ում

-Բարերում և գարեջրատներում, ինտերիերից, խմիչքներից և սպասարկումից բացի, կարևոր է նաև հնչող երաժշտությունը, որը սովորաբար լինում է` ջազ, սոուլ, բլյուզ կամ ռեգի: Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել բարում կամ գարեջրատանը

-Ձեր թվարկած բոլոր ժանրերն էլ սիրում եմ: Ավելացնենք նաև ռոք: Բոլորն էլ հաճույքով եմ լսում

-Արսեն, շնորհակալություն զրույցի համար: Վերջում` խնդրեմ Ձեր բարեմաղթանքները "Բլոգ Բար"-ին և "Բլոգ Բար" այցելող Ձեր երկրպագուներին

-Շնորհակալություն զրույցի համար: "Բլոգ Բար"-ին մաղթում եմ բազում այցելուներ, իսկ այցելուներին` բյուր հաճելի ակնթարթներ

                                            Հարցազրույցը` Գոռ Ամիրյանի