Բարեր




La Capilla
Տեկիլյա


Լա Կապիլյան մեքսիկական Տեկիլյա քաղաքի ամենահայտնի բարն էԱյն մի հասարակ բար էշատ գեղեցիկ աթոռներով և քանդակներով զարդարված  սեղաններով:
Ի տարբերություն բարի հասարակ լինելունխմիչքն այստեղ աննկարագրելի է:
Բարի սեփականատերը և միաժամանակ բարմենըԴոն Խավիեր Դելգադոնամեն անգամսկսած 80-ականներից հաղթել է բարմենների մրցույթում
Բարի կոկտեյլները հիանալի են ի շնորհիվ հենց սեփականատիրոջԴոն Խավիեր Դելգադոյի:


 ԼՈՆԴՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈԿՏԵՅԼ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՐԵՐԸ


Եթե դուք կոկտեյլների անհագ ախորժակ ունեք, ապա հաստատ կհավանեք Լոնդոնի կոկտեյլ մատուցող բարերը: Այդ բարերում կոկտեյլները առաջնակարգ են, բարմենները` փորձառու, սպասարկումը` արտակարգ:
Այժմ դրանք ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:



Աշխարհահռչակ կոկտեյլների, գարեջրերի և գինիների լայն տեսականի ունեցող այս բարում խմիչքները դասակարգվում են ըստ տարածաշրջանների:
Իրոք, անասելի լայն ռոմի և տեկիլայի տեսականի է պարունակում բարը, որը յուրաքանչյուր սեզոնին ունի իր հավաքածուն: 
Բարի այցետոմսը` <<Նո Բրեյներ>> կոկտեյլն է:



Լատինական ոճով ձևավորված այս բարում, աշխատում են կոկտեյլների գիտակներ: Կոկտեյլներն այստեղ էկզոտիկ են և մթնոլորտը նույնպես էկզոտիկ է:
Արևադարձային անձրևանոցները, մեքսիկական թղթե լապտերները, իսպանական կղմինդրը և տրամադրող մթնոլորտը երաշխավորում են ձեր` այս բարում սպասվող բարձր տրամադրությունը:




Քիչ լուսավորությունը և հասարակ կահավորանքը  բարում տիրող մթնոլորտը դարձնում են անկաշկանդ: 
Այստեղ մատուցվող խմիչքների տեսականին առաջնակարգ է: Կոկտեյլները պատրաստվում են միայն բարձրորակ բաղադրամասերից: Բարմենները  փորձառու են և պատվերները կատարում են շատ արագ:




<<THE ARTESIAN WELL>>-ը մի չափազանց յուրօրինակ բար է: Մի հիանալի վայր, որն ունի երեք հարկ` երկու պարահրապարակ, մեկ VIP սենյակ, ծխելու համար նախատեսված բացօթյա պատշգամբ` որտեղից էլ մի հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոնդոն:
Բարում մինչև ժամը 21:00-ն կոկտեյլները կես գնով են մատուցվում: Ի դեպ, այստեղ է մատուցվում քաղաքի ամենալավ Մոխիտոն:


Dry Martini Bar
Բարսելոնա



Բանալին հենց անվան մեջ է:
Այս բարը կոկտեյլի հռչակավոր դամբարան է և այստեղ գիտեն խմիչքը պատրաստելու բոլոր գաղտնիքները
Գտնվելով BCN-ի Էյկզեմիլ տարածքումբարի պատերն ամբողջությամբ ծածկված են խմիչքների նկարներով և այստեղ խնջույքները միշտ լի են մարդկանցովովքեր վայելում են մատուցվող հիանալի կոկտեյլները:




The Penthouse
Մադրիդ


Պենտհաուզըորի սեփականատերը Ռանդե Գերբերն էգտնվում է Մադրիդի Ռեյնա Վիկտորիա հյուրանոցի տանիքինԱյստեղից մի հիանալի տեսարան է բացվում դեպի Մադրիդի կենտրոնը:
Հաճախորդները արտակարգ զգեստներ են կրումսպասուհիները ծխում ենխմիչքները թանկ են և բարը միշտ լի է իսպանական խնջույքներով:



Le Lion
Համբուրգ


<<Le Lion>>-ը Համբուրգի ամենալավ բարերից մեկն էԱյն նորաոճ չէսակայն հարմարավետ էՁևավորված է փարիզյան ոճով:
Այստեղ մատուցվում է իսկապես հիանալի խմիչքԲարմենները գիտեն իրենց գործը և նրանց գիտելիքները կոկտեյլների վերաբերյալ անսահմանափակ են
Սպասարկումը անթերի էանմոռանալի երեկոն երաշխավորվածԵվ այս ամենից կարելի է ենթադրելոր բարը այնքան էլ էժան չէ:




Sirocco 
Բանկոկ


Բանկոկում գիշերը զբոսնելիս ոչ մի անգամ լիակատար չիեթե Սիրոկկոյում մեկ բաժակ կոկտեյլ չես վայելելԱյն գտնվում է Սթեյթ թաուերի (Բանկոկի աշտարակգագաթին
Այստեղից բացվող տեսարանը հիանալի է և եթե ինչ-որ մեկը ցանկանում է տեսնել Բանկոկի գիշերըապա կարող է այցելել Սիրոկկոքանի որ Սիրոկկոյից երևում է ամբողջ Բանկոկը:



Milk and Honey
Նյու Յորք


Էլդրիջ փողոցի վրա գտնվող այս գոհարը միայն հրավիրատոմսերով է և անհայտ հաջողակ մեկը, ով հրավեր է ստացել, պետք է անպայման զանգի բարի տնօրինությանը և հաստատի հրավերը:
Բարի սեփականատիրոջ անունը Սաշա Պետրասկեն է, ով և պատրաստում է էքսքլյուզիվ կոկտեյլներ: 
Այս բարում տղամարդկանց արգելված է կանացից հեռախոսահամար հարցնելը կամ սեփական հեռախոսահամար տալը:
Այստեղ ամեն ինչ կատարվում է արագ, որակով և ամենակարևորը ճիշտ ժամանակին:




Door 74
Ամստերդամ



Բարը 1920-ականների ոճով է ձևավորված: Իրականում չափազանցություն չի լինի ասելը, որ այս ոճի բարերի թիվն աճել է վերջերս: Բայց հավանաբար այս բարերը հատկապես  մատուցվող խմիչքների համար իրենց տեղն ունեն աշխարհում: 
<<Door 74>>-ն օրինակ:Այն ամբողջությամբ 1920-ականների ոճով է ձևավորված: Արտաքինից արտասովոր ոչինչ չկա: Սակայն, այն աշխարհին հայտնի է ոչ թե ինտերիերով, այլ հենց մատուցվող խմիչքների` մասնավորապես կոկտեյլների համար:




Experimental Cocktail Club
Փարիզ



<<Էքսպերիմենտալ կոկտեյլ>> ակումբը անշուշտ մեկն է այն ակումբներից, որ ունեն գեղագիտորեն հարուստ կահավորանք և հաճախորդի միջից դուրս են մղում բացասական էներգիան: Ինչպես անվանումն է հուշում, հիմնականում այստեղ պատվիրում են կոկտեյլներ:
Այս ակումբում մթնոլորտը թարմեցնող է ոչ միայն կահավորանքի և կոկտեյլների պատճառով, այլ նաև DJ-ների, ովքեր անընդհատ երաժշտություն են ապահովում հաճախորդների համար: