Կոկտեյլներ



CHARLIE CHAPLIN COCKTAIL

Չարլի Չապլին կոկտեյլը Ուալդորֆ-Աստորիայի առաջին խմիչքներից է:
Լայմի, ծիրանի թրմօղու և ջինի խառնուրդը առաջին անգամ  խառնվել է A. S. Քրոքեթի <<Հին Ուալդորֆ-Աստորիայի>> բարում, և այն մի գեղեցիկ, հրաշալի խառնուրդ էր, չնայած թանձրությանը և քաղցրությանը:
Անշուշտ խմիչքը այդպես է կոչվել հանրահայտ դերասան Չարլի Չապլինի պատվին:

Բաղադրությունը
1 ունցիա ծիրանի թրմօղի
1 ունցիա ջին
1 ունցիա լայմի թարմ հյութ
լայմի կտոր (ձևավորման համար)

Պատրաստման եղանակը
1. բոլոր բաղադրամասերը լցնել սառույցով լի շեյքերի մեջ և խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. ձևավորել լայմի կտորով




ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՍԼԻՆԳ (SINGAPORE SLING)


Դասական կոկտեյլի տեսակ է, որը աշխարհում շատ հաճախ բազմազան ձևերով երևում է խմիչքի ցանկերում: 
Սինգապուրյան Սլինգը առաջին անգամ պատրաստվել է Սինգապուրում: Մինչ կոկտեյլի ստեղծման ճշգրիտ տարեթիվը քննարկվում է, շատերը համոզված են, որ այն առաջին անգամ պատրաստել է  չինացի բուֆետապան միստր Նգյամ Թոնգ Բունը` Սինգապուրի Ռաֆֆըլզ Հոթելի Լոնգ բարում: Կարծում են, որ բուֆետապանը կոկտեյլը պատրաստել է 1910-1915թթ. ընկած ժամանակահատվածում:
Կոկտեյլը, որ պատրաստվում է ջինի, բալի թրմօղու, <<Բենեդիքթայն>> լիկյորի և դառը գարեջրի ու <<Կուանտրոյի>> հավասարաչափ խառնուրդով և ամբողջացվում արքայախնձորի, կիտրոնի հյութի և նռան օշարակով, ձևափոխել է օրիգինալն ստեղծողի եղբորորդին` 20-րդ դարի կեսերին:
Նորացված բաղադրատոմսն օգտագործվել է սկսած այդ շրջանից և համարվում է ժամանակակից Սինգապուրյան Սլինգի հիմքը:
Ռաֆֆըլզ Հոթելի թանգարանում այցելուները կարող են տեսնել այն պահարանը, որտեղ միստր Նգյամը կողպել է իր գաղտնի կոկտեյլների բաղադրամասերի գրքերը: Այդտեղ ներառված է նաև Սինգապուրյան Սլինգի հապճեպ գրված մի բաղադրատոմս, որն արագ գրի է առել մի այցելու` 1936 թվականին, երբ բուֆետապանից խնդրել է այն:
Այսօր խմիչքը մատուցվում է Սինգապուրյան ավիաուղիների բոլոր թռիչքների ժամանակ, ինչպես նաև հիշատակվում է հայտնի գրքերում և ֆիլմերում, այդ թվում` Որսորդ Թոմսոնի <<Երկյուղը և ատելությունը Լաս Վեգասում>> ֆիլմում, որտեղ գլխավոր կերպար Ռաուլ Դյուկը խոսում է ըմպելիքի մասին:
Դեռևս կարելի է Սինգապուրյան Սլինգ պատվիրել Ռաֆֆըլզ Հոթելի Լոնգ բարում, որտեղ Քիփլինգի նման մեծությունները և ուրիշներ, ինչ-որ ժամանակ գուցե ըմպել են այս հայտնի մրգային կոկտեյլը:


Բաղադրությունը
1.5 ունցիա ջին (1 ունցիա = 28.3 գրամ)
1 ունցիա կիտրոնի հյութ
0.25 ունցիա շաքարաջուր
1.5 թեյի գդալ շաքարի փոշի 
2 ունցիա սոդայաջուր
0.5 ունցիա բալի թրմօղի
սառույց
1 շերտ կիտրոն, բալ և արքայախնձոր (ձևավորման համար)

Պատրաստման եղանակը
1. ջինը, կիտրոնի հյութը, շաքարաջուրը, շաքարի փոշին և սառույցը լցնել շեյքերի մեջ և խառնել
2. քամել բարձր բաժակի մեջ և ավելացնել սոդայաջուրը
3. ավելացնել բալի թրմօղին (այնպես, որ մնա խառնուրդի վերին շերտում)
4. ձևավորել կիտրոնի շերտով, բալով և արքայախնձորով



HONEYMOON COCKTAIL


Հանիմուն կոկտեյլը Հոլիվուդի <<Բրաուն դերբի>> ռեստորանի այցետոմսն է: 1930-ական թթ. այս ռեստորանը ամենահայտնիներից մեկն էր աշխարհում:
Կոկտեյլի մի փոքր քաղցրությունը, մի քիչ չորությունն ու ցիտրուսի համը նրան տալիս են յուրօրինակ համ:
Բայց ինչու՞ <<Հանիմուն>> (մեղրամիս): Թերևս այս անվանումն առնչվում է մի դասական ֆիլմի որև է դրվագի հետ:

Բենեդիքթայն
Բաղադրությունը
2 ունցիա խնձորի բրենդի  (1 ունցիա = 28.3 գրամ)
0.5 ունցիա Բենեդիքթայն
0.5 ունցիա նարնջի կուրակաո (ալկոհոլային թունդ խմիչք)
0.5 ունցիա կիտրոնի թարմ հյութ
կիտրոնի կեղև ձևավորելու համար
Պատրաստման եղանակը
Նարնջի կուրակաո
1. բոլոր բաղադրամասերը լցնել սառույցով լի շեյքերի մեջ և խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. ձևավորել կիտրոնի կեղևով




ՄԱՅ ԹԱՅ (MAI TAI)

Մրգային տրոպիկական մի կոկտեյլ կրկին վիճարկելի պատմությամբԽմիչքըորը պատրաստվում է սպիտակ և ոսկեգույն ռոմերիարքայախնձորի հյութինարնջի կամ կիտրոնի հյութի խառնուրդիցչնայած պոլինեզիական անվանըունի ամերիկյան ծագումԸնդունված պատմությունըայնուամենայնիվայն էոր առաջին անգամ խմիչքը խառնել է Վիկտոր Բյուրգոնըպոլինեզիական մի ռեստորանումորը գտնվում էր ՕքլենդումԿալիֆորնիայում
Հավանաբար Բյուրգոնը կոկտեյլըՄայ Թայըպատրաստել է Թայիթիից եկած ընկերների համար 1944թ.: Ընկերները խմիչքը փորձելով բղավում են` <<Մայթայ ռոա>>, որը թարգմանաբար նշանակում է <<շատ լավն է>>: Այստեղից էլ անունըԱյնուամենայնիվինչպես շատ հայտնի կոկտեյլներիՄայ Թայի պատմությունը նույնպես վիճարկելի է:
Կա ևս մի վարկածըստ որի կոկտեյլ առաջին անգամ խառնվել է 1933թթայվանյան ռեստորաններիբարերի և ակումբների հայրդոն Բիչի հոլիվուդյան նորաբաց մի ռեստորանումԴոն Բիչը հայտնի է որպես պոլինեզիական ոճի ռեստորանների ստեղծողորոնք լայն տարածում գտան հատկապես Երկրորդ համաշխարհայինից հետոԱյսուհանդերձստեղծված լինելով Կալիֆորնիայումմրգային այս խմիչքը ասոցացվում է Հավայան կղզիների հետ

Բաղադրությունը
ունցիա սպիտակ ռոմ (1 ունցիա = 28.350 գրամ)
ուցիա մուգ ռոմ
0.5 ունցիա կիտրոնի հյութ
0.5 ունցիա նարնջի հյութ
0.5 ունցիա օշարակ
բալարքայախնձոր և կիտրոն

Պատրաստման եղանակը
1. բոլոր բաղադրամասերը (բացի մուգ ռոմիցլցնել շեյքերի մեջ և խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. մուգ ռոմն ավելացնել այնպեսոր մնա վերին շերտում
4. ձևավորել բալովարքայախնձորով և կիտրոնով



ՄԱՐՏԻՆԻ (MARTINI)



Կոկտեյլներից հավանաբար ամենահայտնին էորի շուրջ արևելյան մշակույթը բազմաթիվ լեգենդներ է հյուսել:
Առաջին Մարտինին կամ Մարտինիի նման խմիչքը խառնվել է 1862-1871թթընթացքում և անվանվել է ՄարտինեզԿոկտեյլի այս հասարակ տեսակը պարունակում է քաղցր վերմոութ (գինուց  պատրաստված թունդ լիկյորորը պարունակում է համ տվող բազմաթիվ խոտաբույսեր), ջինդառը գարեջուր և զարդարվում է բալով:
Կա նաև տարբերակ , ըստ որի Մարտինեզը առաջին անգամ խառնվել է 1860-ականներին
Այնուամենայնիվայս կոկտեյլը երբ էլոր իրականում առաջին անգամ խառնվել էայժմ աշխարհի ամենապահանջված կոկտեյլներից մեկն է և նշանակություն չունի այն ջինով էթե՞ օղիով:   

Բաղադրությունը
2.5 ունցիա ջին (1 ունցիա = 28.3 գրամ)
0.5 ունցիա դառը վերմոութ
դառը գարեջուր
կանաչ ձիթապտուղ և կիտրոն 

Պատրաստման եղանակը
1. վերմոութը և ջինը լցնել շեյքերի մեջ և մոտ 30 վայրկյան խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. ավելացնել դառը գարեջուրը
4. ձևավորել կանաչ ձիթապտղով կամ կիտրոնով 




GARBO COCKTAIL


Համր կինոյի աստղ Գրետա Գարբոն Հոլիվուդի առաջին գեղեցկուհիներից է: Որպես խոսող կերպար նրա դեբյուտը կայացել է 1930թ.: 
Նրա առաջին և անմոռաց խոսքերն են. <<Ջիմի', մեկ բաժակ վիսկի իմբիրի գարեջրով, և ժլատություն մի' արա>>:
Գարբո կոկտեյլը մի հետաքրքիր կոկտեյլ է, որը պարունակում է անանուխի կրեմ, կոնյակ, նարնջի հյութ և <<Grenadine>>:
Բաղադրությունը
1 ունցիա կոնյակ (1 ունցիա = 28.3 գրամ)
1 ունցիա չոր վերմոութ
1 ունցիա նարնջի հյութ
0.25 ունցիա <<Grenadine>>
1 բաժին անանուխի կրեմ

Պատրաստման եղանակը
1. բաղադրամասերը լցնել սառույցով լի շեյքերի մեջ և խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ


ԹՈՄ ՔՈԼԻՆԶ (TOM COLLINS)

Մի հայտնի պատմություն կա կապված Թոմ Քոլինզ կոկտեյլի անվան հետԹեև շատերը գտնում ենոր անվանումը կապված է իրական մարդու հետկան նաև բազմաթիվ վիճարկելի կողմերթե երբևէ եղել է Թոմ Քոլինզ անունով մեկըորի անվամբ էլ հենց կոչվում է ջինիկիտրոնի և լայմի հյութի ու սոդայաջրի խառնուրդից պատրաստվող այս կոկտեյլը:
Համաձայն մի վարկածիկոկտեյլը ոչ թե Թոմայլ Ջոն Քոլինզի` 19-րդ դարասկզբի լոնդոնյան մի հյուրանոցի մատուցողի անունով էԿոկտեյլի անունը փոխվել է Թոմ Քոլինզի ի պատիվ <<Օլդ Թոմ>> բրենդ ջինիորպես օրիգինալ ջինորն օգտագործվում է բաղադրատոմսում:
Ըստ մեկ այլ պատմությանորն ամենահավանականն էանունը կապված է 1874թՆյու Յորք սիթիում տեղի ունեցած մի խաբեության հետԲանն այն էոր մի երիտասարդի նրա ընկերներից մի քանիսը գալիս և տեղեկացնում ենիբր մի ոմն Թոմ Քոլինզ նրա հասցեին վիրավորանք է հնչեցրել և այժմ գտնվում է մի քանի թաղամաս ներքև գտնվող բարում:
Երիտասարդը շտապում է այնտեղսակայն ասում ենիբր Թոմ Քոլինզը գնացել է մյուս թաղամասում գտնվող բարըԵվ այսպես երիտասարդը ոտքի տակ է տալիս ամբողջ քաղաքի բարերըփնտրելով <<Թոմ Քոլինզին>>: 
Այս կատակ-խաբեությունը այնպիսի աղմուկ հանեցոր 1874թտպագրվեց տեղական թերթերից մեկումԱյս խաբեության  հերոսի անունով էլ կոկտեյլը կոչվեցԹոմ Քոլինզ:

Բաղադրությունը
1.5 ունցիա ջին (1 ունցիա = 28.350 գրամ)
ունցիա կիտրոնի հյութ
0.5 ունցիա շաքարի օշարակ
սոդայաջուր
բալ , կիտրոն կամ նարինջ
սառույց

Պատրաստման եղանակը
1. ջինըկիտրոնի հյութըշաքարի օշարակը և սառույցը լցնել քոլինզյան ոճի բաժակի մեջ և խառնել
2. ավելացնել սոդայաջուրըբայց այնպեսոր մնա վերևի շերտում
3.  ձևավորել բալով , կիտրոնով կամ նարնջով




EAST SIDE PRESS


Եթե դուք իսկապես սիրում եք իմբիր, ապա պետք է անպայման վայելեք "East Side Press":
Այս կոկտեյլի հիմնական բաղկացուցիչ մասն են կազմում` կոնյակը և իմբիրի համով Դոմայն դե Քենթոն (իմբիրից պատրաստված ֆրանսիական խմիչք):
Կոկտեյլը ունի մի փոքր քաղցրություն, մի փոքր թթվաշություն և հետաքրքիր տեսք:

Բաղադրությունը
1 ունցիա Դոմայն դե Քենթոն  (1 ունցիա = 28.3 գրամ)
1.5 ունցիա կոնյակ
0.5 ունցիա կիտրոնի հյութ
1 թեյի գդալ շաքարավազ
1 ձվի սպիտակուց
5 կտոր իմբիր (ձևավորման համար)
2 կտոր շաքարապատ իմբիր  (նույնպես ձևավորման համար)

Պատրաստման եղանակը
1. բաղադրամասերը լցնել շեյքերի մեջ և լավ խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. ձևավորել իմբիրի կտորներով (ցանկության դեպքում)      
                                                                              

ՄՈԽԻՏՈ (MOJITO)


Ավանդաբար Մոխիտոն պատրաստվում է սպիտակ ռոմի, շաքարի կամ շաքարաջրի, գազավորված ջրի և անանուխի խառնուրդից: Շատերի կարծիքով այն թիվ մեկ կոկտեյլն է աշխարհում: Այն սկսել են վայելել դեռևս 16-րդ դարում: 
Մոխիտոյի ստեղծման պատմությունը տանում է 16-րդ դար` Կուբա, որտեղ ըմպելիքը անվանվել է <<Էլ Դրեյք>>` ի պատիվ սըր Ֆրենսիս Դրեյքի` մի հետախույզ նավաստու:
Ըստ ավանդության` խմիչքը պատրաստվել է ռոմի հասարակ տեսակի համը թաքցնելու նպատակով: 
Ըմպելիքի պատրաստումն առավելապես կատարելագործվեց 19-րդ դարում` պայմանավորված պղնձե թորիչների հայտնագործմամբ, որն էլ հանգեցրեց ժամանակակից ռոմի տեսակի ստեղծմանը: 
Խմիչքի այսօրվա անվանումը հավանաբար գալիս է կուբայական <<մոժո>> անունով սոուսից, որը պատրաստվում է սխտորից, ձիթապտղի հյութից և ցիտրուսի հյութից: 
Հնարավոր է, որ կիտրոնի հիմնական բաղադրամաս լինելու հետ է կապված, որ խմիչքը հայտնի դարձավ որպես <<լիթլ մոժո>>` փոքր կիտրոն կամ իսպաներեն` <<մոխիտո>>:   
Թեև Մոխիտոն աշխարհի գուցե առաջին կոկտեյլներից է, սակայն այն տարիների ընթացքում չի կորցրել իր ժողովրդականությունը: Իրականում խմիչքը, որն ստեղծվել է ռոմի տհաճ համը տանելի դարձնելու համար, այժմ աշխարհում լայն ճանաչում ունեցող կոկտեյլ է` հատկապես պահանջված որպես ամառային զովացուցիչ ըմպելիք:


Բաղադրությունը
2 թեյի գդալ շաքարավազ
6-8 հատ  անանուխի տերև    
սոդայաջուր
1 լայմ կամ կիտրոն 
2 ունցիա ռոմ (1 ունցիա = 28.3 գրամ)


Պատրաստման եղանակը
1. շաքարավազը, անանուխի տերևները և սոդայաջրի մի մասը լցնել  բաժակի մեջ և խառնել, որպեսզի շաքարավազը լուծվի, իսկ լուծույթը անանուխի համ ստանա
2. լայմի (կիտրոնի) կեսը ճզմել, իսկ մյուս կեսը գցել բաժակի մեջ
3. ավելացնել ռոմը և խառնել
4. ավելացնել սառույցը, մնացած սոդայաջուրը և ձևավորել անանուխով






ՍԱՅԴՔԱՐ (SIDECAR)




Մոտ 100 տարվա պատմություն ունեցող դասական կոկտեյլ է Սայդքարը` պատրաստված կոնյակի և կիտրոնի հյութի խառնուրդից: Խմիչքի առաջացումը լայնորեն քննարկվում է, բայց ամենաընդունելի տեսակետը այն է, որ ըմպելիքն առաջին անգամ պատրաստվել է Փարիզում` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո:
1948 թվականին գրված <<Խառը խմիչքների մասին>> գրքում Դեյվիդ Էր. Էմբրին նշում է խմիչքի հայտնաբերման մասին. 
Ըստ նրա այն ստեղծվել է Ամերիկայի բանակի մի կապիտանի համար` Առաջին համաշխարհայինի ընթացքում` Փարիզում: Խմիչքի անվանումը հավանաբար կապված է այն մոտոցիկլի անվակառքի հետ, որով կապիտանը գնում էր փոքր բիստրո, որտեղ էլ հենց ծնվեց խմիչքը:
Ըստ երևույթին խմիչքի բաղադրամասերն առաջին անգամ խառնվել են այն ժամանակ, երբ ամերիկացի կապիտանը նախքան ճաշելը խնդրել է մրսածությունը մեղմացնող մի կոկտեյլ: Ֆրանսիացի բարմենը հայտնվել է դժվարին կացության մեջ: Անշուշտ, նա գիտեր, որ կոնյակը ամենալավ խմիչքն է մրսածության դեմ, բայց նա չմատուցեց այն, քանի որ կոնյակը ետճաշյա խմիչք է: Արդյունքը եղավ այն, որ բարմենը խառնեց կոնյակը, նարնջի համով քոյնթրուն և կիտրոնի թարմ հյութը, որպեսզի պատրաստի ենթադրյալ նախաճաշյա կոկտեյլը: Այսպես ծնվեց Սայդքարը:
Այս կոկտեյլը հայտնի է հատկապես Անգլիայում և Ֆրանսիայում:


Բաղադրությունը
28 գր. կոնյակ
28 գր. Triple sec (նարնջի համով լիկյոր)
28 գր. կիտրոնի հյութ
կիտրոնի շերտ
սառույց
շաքարավազ


Պատրաստման եղանակը
1. կիտրոնի շերտը քսել կոկտեյլի սառեցված բաժակի օղագոտուն
2. բաժակի օղագոտին ընկղմել շաքարավազի մեջ
3. սառույցը լցնել շեյքերի մեջ
4. ավելացնել մեկ կաթիլ Triple sec, մեկ կաթիլ կիտրոնի հյութ և մեկ կաթիլ կոնյակ
5. թափահարել 6 անգամ
6. լցնել բաժակի մեջ
7. ձևավորել կիտրոնի շերտով


                               



ԱՐՅՈՒՆՈՏ ՄԵՐԻ (BlOODY MARY)


<<Արյունոտ Մերի>> կոկտեյլի առաջացման վերաբերյալ կա մի հայտնի պատմություն, ըստ որի այն պատրաստել է հայտնի կոմիկ, ռեժիսոր և կոմպոզիտոր Ջորջ Ջեսելը:

Ջեսելն ասում էր, որ 1950-ականներին մի առավոտ ինքը Փալմ Բիչում խառնեց լոլիկի հյութը և օղին, որպեսզի կարգավորվի նախորդ օրվա հարբածությունից:

Սակայն Ջորջ Ջեսելի այս հայտարարությունները Էրիկ Ֆելթը դիտարկեց որպես ինքնարվեստ և հայտարարեց իբր <<Արյունոտ Մերին>> առաջին անգամ խառնվել է 1940-ականներին, Նյու Յորքի սուրբ Րեջիս Հոթելում:




 Բաղադրությունը
 3 ունցիա լոլիկի հյութ (1 ունցիա = 28.350 գրամ)
 1.5 ունցիա օղի
 0.5 ունցիա կիտրոնի հյութ
 կիտրոն կամ լայմ և նեխուր
 համ տվող բաղադրամասեր` Worcestershire սոուս,
 կծու պղպեղի սոուս

 Պատրաստման եղանակը
 բոլոր բաղադրամասերը լցնել բաժակի մեջ և խառնել,
 ավելացնել համ տվող բաղադրամասերը,
 ձևավորել կիտրոնով կամ լայմով և նեխուրով