East Side Press




Եթե դուք իսկապես սիրում եք իմբիր, ապա պետք է անպայման վայելեք "East Side Press":
Այս կոկտեյլի հիմնական բաղկացուցիչ մասն են կազմում` կոնյակը և իմբիրի համով Դոմայն դե Քենթոն (իմբիրից պատրաստված ֆրանսիական խմիչք):
Կոկտեյլը ունի մի փոքր քաղցրություն, մի փոքր թթվաշություն և հետաքրքիր տեսք:


Բաղադրությունը
1 ունցիա Դոմայն դե Քենթոն  (1 ունցիա = 28.3 գրամ)
1.5 ունցիա կոնյակ
0.5 ունցիա կիտրոնի հյութ
1 թեյի գդալ շաքարավազ
1 ձվի սպիտակուց
5 կտոր իմբիր (ձևավորման համար)
2 կտոր շաքարապատ իմբիր  (նույնպես ձևավորման համար)


Պատրաստման եղանակը
1. բաղադրամասերը լցնել շեյքերի մեջ և լավ խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. ձևավորել իմբիրի կտորներով (ցանկության դեպքում)

Комментариев нет:

Отправить комментарий