ԼՈՆԴՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈԿՏԵՅԼ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՐԵՐԸ
Եթե դուք կոկտեյլների անհագ ախորժակ ունեք, ապա հաստատ կհավանեք Լոնդոնի կոկտեյլ մատուցող բարերը: Այդ բարերում կոկտեյլները առաջնակարգ են, բարմենները` փորձառու, սպասարկումը` արտակարգ:
Այժմ դրանք ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:
![]() |
Աշխարհահռչակ կոկտեյլների, գարեջրերի և գինիների լայն տեսականի ունեցող այս բարում խմիչքները դասակարգվում են ըստ տարածաշրջանների: Իրոք, անասելի լայն ռոմի և տեկիլայի տեսականի է պարունակում բարը, որը յուրաքանչյուր սեզոնին ունի իր հավաքածուն: Բարի այցետոմսը` <<Նո Բրեյներ>> կոկտեյլն է: |
Լատինական ոճով ձևավորված այս բարում, աշխատում են կոկտեյլների գիտակներ: Կոկտեյլներն այստեղ էկզոտիկ են և մթնոլորտը նույնպես էկզոտիկ է:
Արևադարձային անձրևանոցները, մեքսիկական թղթե լապտերները, իսպանական կղմինդրը և տրամադրող մթնոլորտը երաշխավորում են ձեր` այս բարում սպասվող բարձր տրամադրությունը:
Քիչ լուսավորությունը և հասարակ կահավորանքը բարում տիրող մթնոլորտը դարձնում են անկաշկանդ:
Այստեղ մատուցվող խմիչքների տեսականին առաջնակարգ է: Կոկտեյլները պատրաստվում են միայն բարձրորակ բաղադրամասերից: Բարմենները փորձառու են և պատվերները կատարում են շատ արագ:
<<THE ARTESIAN WELL>>-ը մի չափազանց յուրօրինակ բար է: Մի հիանալի վայր, որն ունի երեք հարկ` երկու պարահրապարակ, մեկ VIP սենյակ, ծխելու համար նախատեսված բացօթյա պատշգամբ` որտեղից էլ մի հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոնդոն:
Բարում մինչև ժամը 21:00-ն կոկտեյլները կես գնով են մատուցվում: Ի դեպ, այստեղ է մատուցվում քաղաքի ամենալավ Մոխիտոն:





Комментариев нет:
Отправить комментарий