ՄԱՅ ԹԱՅ (MAI TAI)
Մրգային տրոպիկական մի կոկտեյլ կրկին վիճարկելի պատմությամբ: Խմիչքը, որը պատրաստվում է սպիտակ և ոսկեգույն ռոմերի, արքայախնձորի հյութի, նարնջի կամ կիտրոնի հյութի խառնուրդից, չնայած պոլինեզիական անվանը` ունի ամերիկյան ծագում: Ընդունված պատմությունը, այնուամենայնիվ, այն է, որ առաջին անգամ խմիչքը խառնել է Վիկտոր Բյուրգոնը` պոլինեզիական մի ռեստորանում, որը գտնվում էր Օքլենդում` Կալիֆորնիայում:
Հավանաբար Բյուրգոնը կոկտեյլը` Մայ Թայը, պատրաստել է Թայիթիից եկած ընկերների համար 1944թ.: Ընկերները խմիչքը փորձելով բղավում են` <<Մայթայ ռոա>>, որը թարգմանաբար նշանակում է <<շատ լավն է>>: Այստեղից էլ անունը: Այնուամենայնիվ, ինչպես շատ հայտնի կոկտեյլների, Մայ Թայի պատմությունը նույնպես վիճարկելի է:
Կա ևս մի վարկած, ըստ որի կոկտեյլ առաջին անգամ խառնվել է 1933թ. թայվանյան ռեստորանների, բարերի և ակումբների հայր` դոն Բիչի հոլիվուդյան նորաբաց մի ռեստորանում: Դոն Բիչը հայտնի է որպես պոլինեզիական ոճի ռեստորանների ստեղծող, որոնք լայն տարածում գտան հատկապես Երկրորդ համաշխարհայինից հետո: Այսուհանդերձ, ստեղծված լինելով Կալիֆորնիայում, մրգային այս խմիչքը ասոցացվում է Հավայան կղզիների հետ:
Բաղադրությունը
1 ունցիա սպիտակ ռոմ (1 ունցիա = 28.350 գրամ)
1 ուցիա մուգ ռոմ
0.5 ունցիա կիտրոնի հյութ
0.5 ունցիա նարնջի հյութ
0.5 ունցիա օշարակ
բալ, արքայախնձոր և կիտրոն
Պատրաստման եղանակը
1. բոլոր բաղադրամասերը (բացի մուգ ռոմից) լցնել շեյքերի մեջ և խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. մուգ ռոմն ավելացնել այնպես, որ մնա վերին շերտում
4. ձևավորել բալով, արքայախնձորով և կիտրոնով