ԱՇԽԱՐՀԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԱՅԻՆ ՌՈՔ ԵՐԳԵՐԸ 


Ողջույն հարգելի ընթերցող: Այսօր որոշել ենք  փոխանցել բարային տրամադրություն` <<Բլոգ Բարում>>  ձեր ուշադրությանը ներկայացնելով  այն  տասը ստեղծագործությունները, որոնք համարվում են լավագույն բարային ռոք երգերը  և հնչում են աշխարհի գրեթե բոլոր  բարերում:


1.  Sweet Home Alabama - Lynyrd Skynyrd






2.  Sweet Caroline - Neil Diamond






3.  American Pie – Don MacLean






4.  Whiskey in the Jar – The Dubliners






5.  Piano Man – Billy Joel





6.  Dixieland Delight – Alabama






7.  867 5309 (Jenny) – Tommy Tutone






8.  Your Love – The Outfield 






9.  Its My Life – Bon Jovi






10.  Kyrie – Mr. Mister



ԲԱՐՄԵՆՆԵՐ.
ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հարգելի ընթերցողներ, եթե հիշում եք <<Բլոգ Բարը>> խոստացել էր ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի և աշխարհի հեղինակավոր և փորձառու բարմեններին` լուսաբանել նրանց գործունեությունը:
Իր խոստմանը տեր կանգնելով, <<Բլոգ Բարն>> այսօր գործարկում է նոր բաժին` բարմեններ, որտեղ տեղ կգտնեն հարցազրույցներ հայտնի բարմենների հետ կամ նրանց մասին պատմող հոդվածներ:
CHARLIE CHAPLIN COCKTAIL


Չարլի Չապլին կոկտեյլը Ուալդորֆ-Աստորիայի առաջին խմիչքներից է:
Լայմի, ծիրանի թրմօղու և ջինի խառնուրդը առաջին անգամ  խառնվել է A. S. Քրոքեթի <<Հին Ուալդորֆ-Աստորիայի>> բարում, և այն մի գեղեցիկ, հրաշալի խառնուրդ էր, չնայած թանձրությանը և քաղցրությանը:
Անշուշտ խմիչքը այդպես է կոչվել հանրահայտ դերասան Չարլի Չապլինի պատվին:


Բաղադրությունը
1 ունցիա ծիրանի թրմօղի
1 ունցիա ջին
1 ունցիա լայմի թարմ հյութ
լայմի կտոր (ձևավորման համար)


Պատրաստման եղանակը
1. բոլոր բաղադրամասերը լցնել սառույցով լի շեյքերի մեջ և խառնել
2. լցնել կոկտեյլի բաժակի մեջ
3. ձևավորել լայմի կտորով

5 ՔԱՅԼ ԱՎԵԼԻ ՀԱՄԵՂ ԿՈԿՏԵՅԼ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ձեր պատրաստած կոկտեյլները նման չեն պրոֆեսիոնալների պատրաստածներին: Հաճախ դրանք չնչին բաներ են, որոնք կարող են էական տարբերություն տալ համի մեջ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում 5 քայլ, որ ձեզ կօգնեն ավելի համեղ կոկտեյլ պատրաստել:

Քայլ 1. Թարմացնել խմիչքների տեսականին


Զգալի տարբերություն կա խմիչքների պահարանի վերին և ներքին դարակներում շարված խմիչքների միջև: Ձեր ունեցած խմիչքները պետք է լինեն որակով մի պարզ պատճառով, որ հենց դրանք են կոկտեյլի հիմնական բաղկացուցիչները:
Տարբերությունը չափազանց մեծ է 5 դոլարանոց և 40 դոլարանոց ջինով պատրաստված <<Մարտինի>> կոկտեյլների միջև: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է մի ամբողջ կարողություն ծախսել խմիչքի խանութ մտնելիս: Կարելի է գնել միջին բրենդների խմիչքներ, որոնք հիանալի են և ոչ այնքան թանկ:
Խմիչքների ամենապարզ թարմացումը ճիշտ ուղու վրա կկանգնեցնի ձեզ: Սա լավ կոկտեյլ պատրաստելու առաջին քայլն է:



Քայլ 2. Օգտագործեք միայն թարմ բաղադրամասեր


Ձեր կոկտեյլների համար ընտրեք հնարավորինս թարմ և ոչ թե պահածոյացված բաղադրամասեր: Սա վերաբերում է հիմնականում մրգային հյութերին, սակայն այս խորհուրդը պետք է կիրառել նաև այլ խառնուրդների համար, ինչպիսիք են, օրինակ, սոդայաջուրը, սովորական օշարակը:
Թարմ միրգ գնելու դեպքում  որակյալ հյութ ստանալը երաշխավորված է. հյութաքամիչի օգնությամբ կարելի է ստանալ թարմ մրգային հյութ:



Քայլ 3. Համեմատել խմիչքի և բաժակի ջերմաստիճանները


Առաջին հայացքից այս գործընթացն անիմաստ է թվում, սակայն դա մեծ տարբերություն է տալիս կոկտեյլների որակների միջև:
Երբ սառը խմիչքը լցնում են սառեցված բաժակի մեջ, այն պահում է իր սառնությունն ու համը:
Բաժակը սառեցնելը բարդ գործընթաց չէ. մոտ մեկ րոպե այն դնել սառցախցիկ կամ ողողել սառը ջրով և սառույցով և վերջ: Նույն եղանակն օգտագործվում է տաք խմիչքների դեպքում: Տարբերությունը միայն բաժակի տաք ջրով ողողելն է:



Քայլ 4. Ձևավորումն ըստ բաղադրության


Ոչ բոլոր կոկտեյլներն են, որ անհրաժեշտ է ձևավորել, բայց նրանք, որոնք պետք է զարդարել, ասենք, կիտրոնով, լայմով, նարնջով կամ այն ամենով, ինչ պահանջվում է, համի համար է:
Ձևավորումն ամբողջացնում է նաև խմիչքի մատուցումը: Այն կարևոր է, եթե անգամ դրա բացակայությամբ էլ կոկտեյլի պատրաստումը ավարտուն է և, անշուշտ, իր մեծ դերն ունի կոկտեյլ պատրաստելիս:


Քայլ 5. Չափել ամեն ինչը


Բաղադրամասերը չափելը այնքանով է կարևոր, որպեսզի ոչ մի բաղադրիչ չկորցնի իր համը: Շատերն անտեսում են այս քայլը: Անշուշտ, շատ բարմեններ, ովքեր աշխատում են մարդաշատ վայրերում, դժվար թե հատ-հատ չափեն խմիչքները, սակայն նրանք արդեն գիտեն չափը, և այդ ամենը արվում է մեքենայաբար:
Չափման գործընթացը նրա համար է, որ կոկտեյլը պատրաստվի ըստ բաղադրատոմսի, և մի բաղադրամասի շատ կամ քիչ պարունակությունը կոկտեյլում չխախտի նրա իրական համը:


ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՍԼԻՆԳ (SINGAPORE SLING)




Դասական կոկտեյլի տեսակ է, որը աշխարհում շատ հաճախ բազմազան ձևերով երևում է խմիչքի ցանկերում: 
Սինգապուրյան Սլինգը առաջին անգամ պատրաստվել է Սինգապուրում: Մինչ կոկտեյլի ստեղծման ճշգրիտ տարեթիվը քննարկվում է, շատերը համոզված են, որ այն առաջին անգամ պատրաստել է  չինացի բուֆետապան միստր Նգյամ Թոնգ Բունը` Սինգապուրի Ռաֆֆըլզ Հոթելի Լոնգ բարում: Կարծում են, որ բուֆետապանը կոկտեյլը պատրաստել է 1910-1915թթ. ընկած ժամանակահատվածում:
Կոկտեյլը, որ պատրաստվում է ջինի, բալի թրմօղու, <<Բենեդիքթայն>> լիկյորի և դառը գարեջրի ու <<Կուանտրոյի>> հավասարաչափ խառնուրդով և ամբողջացվում արքայախնձորի, կիտրոնի հյութի և նռան օշարակով, ձևափոխել է օրիգինալն ստեղծողի եղբորորդին` 20-րդ դարի կեսերին:
Նորացված բաղադրատոմսն օգտագործվել է սկսած այդ շրջանից և համարվում է ժամանակակից Սինգապուրյան Սլինգի հիմքը:
Ռաֆֆըլզ Հոթելի թանգարանում այցելուները կարող են տեսնել այն պահարանը, որտեղ միստր Նգյամը կողպել է իր գաղտնի կոկտեյլների բաղադրամասերի գրքերը: Այդտեղ ներառված է նաև Սինգապուրյան Սլինգի հապճեպ գրված մի բաղադրատոմս, որն արագ գրի է առել մի այցելու` 1936 թվականին, երբ բուֆետապանից խնդրել է այն:
Այսօր խմիչքը մատուցվում է Սինգապուրյան ավիաուղիների բոլոր թռիչքների ժամանակ, ինչպես նաև հիշատակվում է հայտնի գրքերում և ֆիլմերում, այդ թվում` Որսորդ Թոմսոնի <<Երկյուղը և ատելությունը Լաս Վեգասում>> ֆիլմում, որտեղ գլխավոր կերպար Ռաուլ Դյուկը խոսում է ըմպելիքի մասին:
Դեռևս կարելի է Սինգապուրյան Սլինգ պատվիրել Ռաֆֆըլզ Հոթելի Լոնգ բարում, որտեղ Քիփլինգի նման մեծությունները և ուրիշներ, ինչ-որ ժամանակ գուցե ըմպել են այս հայտնի մրգային կոկտեյլը:




Բաղադրությունը
1.5 ունցիա ջին (1 ունցիա = 28.3 գրամ)
1 ունցիա կիտրոնի հյութ
0.25 ունցիա շաքարաջուր
1.5 թեյի գդալ շաքարի փոշի 
2 ունցիա սոդայաջուր
0.5 ունցիա բալի թրմօղի
սառույց
1 շերտ կիտրոն, բալ և արքայախնձոր (ձևավորման համար)


Պատրաստման եղանակը
1. ջինը, կիտրոնի հյութը, շաքարաջուրը, շաքարի փոշին և սառույցը լցնել շեյքերի մեջ և խառնել
2. քամել բարձր բաժակի մեջ և ավելացնել սոդայաջուրը
3. ավելացնել բալի թրմօղին (այնպես, որ մնա խառնուրդի վերին շերտում)
4. ձևավորել կիտրոնի շերտով, բալով և արքայախնձորով
La Capilla
Տեկիլյա


Լա Կապիլյան մեքսիկական Տեկիլյա քաղաքի ամենահայտնի բարն է: Այն մի հասարակ բար է` շատ գեղեցիկ աթոռներով և քանդակներով զարդարված  սեղաններով:
Ի տարբերություն բարի հասարակ լինելուն` խմիչքն այստեղ աննկարագրելի է:
Բարի սեփականատերը և միաժամանակ բարմենը` Դոն Խավիեր Դելգադոն, ամեն անգամ, սկսած 80-ականներից հաղթել է բարմենների մրցույթում
Բարի կոկտեյլները հիանալի են ի շնորհիվ հենց սեփականատիրոջ` Դոն Խավիեր Դելգադոյի:
ԼՈՆԴՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈԿՏԵՅԼ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՐԵՐԸ


Եթե դուք կոկտեյլների անհագ ախորժակ ունեք, ապա հաստատ կհավանեք Լոնդոնի կոկտեյլ մատուցող բարերը: Այդ բարերում կոկտեյլները առաջնակարգ են, բարմենները` փորձառու, սպասարկումը` արտակարգ:
Այժմ դրանք ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:



Աշխարհահռչակ կոկտեյլների, գարեջրերի և գինիների լայն տեսականի ունեցող այս բարում խմիչքները դասակարգվում են ըստ տարածաշրջանների:
Իրոք, անասելի լայն ռոմի և տեկիլայի տեսականի է պարունակում բարը, որը յուրաքանչյուր սեզոնին ունի իր հավաքածուն: 
Բարի այցետոմսը` <<Նո Բրեյներ>> կոկտեյլն է:



Լատինական ոճով ձևավորված այս բարում, աշխատում են կոկտեյլների գիտակներ: Կոկտեյլներն այստեղ էկզոտիկ են և մթնոլորտը նույնպես էկզոտիկ է:
Արևադարձային անձրևանոցները, մեքսիկական թղթե լապտերները, իսպանական կղմինդրը և տրամադրող մթնոլորտը երաշխավորում են ձեր` այս բարում սպասվող բարձր տրամադրությունը:




Քիչ լուսավորությունը և հասարակ կահավորանքը  բարում տիրող մթնոլորտը դարձնում են անկաշկանդ: 
Այստեղ մատուցվող խմիչքների տեսականին առաջնակարգ է: Կոկտեյլները պատրաստվում են միայն բարձրորակ բաղադրամասերից: Բարմենները  փորձառու են և պատվերները կատարում են շատ արագ:




<<THE ARTESIAN WELL>>-ը մի չափազանց յուրօրինակ բար է: Մի հիանալի վայր, որն ունի երեք հարկ` երկու պարահրապարակ, մեկ VIP սենյակ, ծխելու համար նախատեսված բացօթյա պատշգամբ` որտեղից էլ մի հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոնդոն:
Բարում մինչև ժամը 21:00-ն կոկտեյլները կես գնով են մատուցվում: Ի դեպ, այստեղ է մատուցվում քաղաքի ամենալավ Մոխիտոն: